Ադրբեջանական կողմը հայտարարություն է տարածել, որ հայկական զինված ուժերը խոշոր տրամաչափի զենքերով կրակի տակ են պահել ադրբեջանական դիրքերը։
Վերջին մի քանի օրերի ընթացքում պարզ է դարձել, որ ադրբեջանական կողմը հայ-ադրբեջանական սահմանին կրել է կորուստներ, որոնցից ընդամենը մեկ դեպքն է թշնամու բանակը հայտարարել։
Առաջնագծում իրավիճակը լարելու փորձ կատարող ադրբեջանական բանակը ուղղակի ստացել է մի փոքր անհամաչափ պատասխան, ինչի արդյունքում կորուստները անխուսափելի են եղել։ Մեծ է հավանականությունը, որ այս գիշեր տեղի ունեցած օպերացիայի արդյունքում ադրբեջանական կողմը ևս կորուստներ է ունեցել, այդ պատճառով նման հայտարարությամբ հանդես է եկել։