Իսակովի պողոտան դարձել է մահվան պողոտա:
Չկա գեթ մեկ օր, որ այդ ճանապարհին տեղի չունենան մեկից ավելի ավտովթարներ, որոնք հաճախ ավարտվում են ողբերգությամբ...
Տառացիորեն նախօրեին ականատես եմ եղել միանգամից երկու ավտովթարի, որից մեկն ավարտվեց մահվան ելքով, իսկ երեկ կրկին մեծ խցանում էր վթարի պատճառով։
Մեզ մոտ շատ ցածր է ճանապարհային երթևեկության կուլտուրան, և այդ առումով շատ բան կա անելու...