ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանում ներքաղաքական լարվածությունը քայլ առ քայլ մոտենում է քաղաքացիական բախումների սահմանագծին։

 

Իշխանությունը՝ ասել է թե վարչապետ Ն. Փաշինյանը (օրվա փաստացի միակ իշխանությունը), պարտավոր է սառը մոտեցումներով առաջարկել իրական և հասարակությանը չպառակտող և չբարիկադող լուծումներ։

Մթնոլորտում առկա ագրեսիվության ու անհանդուրժողականության հետագա սրացումը ուղղակիորեն կարող է վտանգել ազգային և պետական անվտանգությանը։

Վաղը կարող է ուշ լինել, եթե այսօր չգիտակցենք պահի լրջությունը»։