«Մենք հասանք մեր նպատակին, ասուլիսը տապալվեց: Սրանով մենք ցանկանում էինք ցույց տալ հասարակության վերաբերմունքը Քոչարյանի ազատ արձակմանը»,- լրագրողներին ասացին բողոքի ակցիայի մասնակիցները:
Որպես հասարակության անդամ' ինձ ահավոր հետաքրքիր էր, թե ինչ ա ասելու Քոչարյանը: Շատ ամիսներ առաջ, երբ ոչ մի խելամիտ մարդ չէր էլ կարող պատկերացնել, թե Հայաստանում ինչեր կարող են լինել, մի առիթով ասացի, որ մեր հասարակության մեծամասնությունը խակ է, չի հասունացել նորմալ հասարակություն ձևավորելու համար, իրականում ոչինչ չի փոխվել: Ցանկացած պրոցես, միջոցառում բոյկոտով տապալելը ժողովրդավարության ցուցիչ չէ: Նման գործելաոճով սույն ակտիվը ոստիկանությանը դարձնում ա անողնաշար մի կառույց ու քար ա գցում լրագրության կայացման բախտի վրա: