ՀՔԾ-ն գիտե՞ր չէ, թե ով ա Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությունը քննող դատավորը, կարար չէ՞ մեղադրող կողմի դատավորին բացարկ հայտնել հենց էդ պատճառով, չի հայտնել չէ՞ մեղադրող կողմը բացարկ դատավորին: Եթե ՀՔԾ-ն հենց «ամենավերևից» չի հրահանգվել' չխանգարել Քոչարյանին ազատ արձակելու գործընթացին, արդ ինչպե՞ս կարելի է մեկնաբանել այս ակնհայտ քաղաքական որոշման նշանները:
Դատախազությունն ասել է, որ «վճիռը կարդալուց հետո կքննարկեն բողոքարկե՞լ այն, թե ոչ»: Սրանից կարելի ա եզրակացնել, որ գոնե դատախազությունը չի բացառում, որ չի բողոքարկելու վճիռը: Իսկ, եթե էս վճիռը չի բողոքարկվում տրամաբանորեն հետևում է, որ Քոչարյանը նաև որպես մեղադրյալ չի կարող անցնել Մարտի 1-ի գործո՞վ: Էս ամեն ինչից էլ ենթադրվում ա, որ Նիկոլը փաստացի ջրե՞ց մարտի 1-ի գործը:
Իսկ, լուրջ, ֆեյսբուքում դեռ կա՞ն միամիտներ, որ լուրջ դեմքով կարծում են, թե Քոչարյանի մակարդակի գործիչ բռնել բաց թողնելուց Նիկոլը որոշում կայացնող չի՞: Հասկացանք հիմա պրոպագանդան ասում ա, որ «տեսեք տեսեք Նիկոլի նշանակած ՀՔԾ Սասուն պետը դուխով բռնեց, բայց այյյ էդ տականք դատավորը բաց թողեց», բայց լուրջ դուք մտածում եք, որ Դատավորին փոխելու օրինական ճանապարհ չկա՞ր: Լո՞ւրջ տենց եք մտածում, թե տենց մտածելը կայֆ ա, որովհետև հեքիաթը կավարտվի, եթե իրատես լինեք:
Հ.Գ. Չգիտեմ դուք ինչ եք մտածում, բայց երեկ սկիզբ դրվեց «թավշյա հակահեղափոխության» մեկնարկին ու երեկվա դեպքերը ևս մեկ անգամ ցույց տվեցին թույլ, ոչ պրոֆեսիոնալ, չընտրված և «ժողովրդի թեկնածուի» իշխանության բոլոր բացասական կողմերը: Իսկ դուք Քոչարյանի շուրջ կոնսոլիդացրեցիք «ժողովրդի թեկնածուի» հեքիաթին չհավատացող շարքային քաղաքացիներին: Լավ մնացեք, ձեզ թավշյա երազներ:
Հ.Գ. 2 Գրառումս խմբագրեցի, իրավական մի քանի անճշտությունները ճշգրտելու նպատակով, բայց բովանդակությունը դրանից չի տուժել:
Նարեկ Սամսոնյան