Սխալ կարծիք կա ձևավորված, որ շուկայում գին են թելադրում խոշորները։ Ու վերջին օրերի որոշակի ապրանքների թանկացումները հատուկ նրանց կողմիցա արված կառավարության դեմ։
Ոչ Սամվել Ալեքսանյանը գին կբարձրացնի ինչոր մեկի հրամանով , ոչ Զովքի Արամը ոչ ՍԱՍ֊ի Արտակը։ Մոռացեք նման բաների մասին, նրանք վաղուց մոռացել են Սերժ Սարգսյանի մասին, ընդունել են խաղի նոր կանոնները և աշխատում են էդ կանոններով։ Չկա այլ տարբերակ։ Թանկացման պատճառները մի քանիսն են։
Արտահանման ծավալները, սեզոնը՝ շուկայի անկառավարելի վիճակը, որն էլ գալիս է նախարարությունների ոչ լիարժեք աշխատանքից։
Սանիտեկը նույնպես ոչինչ հատուկ չի անում ինչոր մեկի ուղղորդմամբ։ Կա երեք պատճառ վատ աշխատանքի։ Նախ մեքենաների անսարքությունը երկրորդ՝ քաղաքապետի բացակայությունը և ամենա գլխավորը, նրանք չգիտեն ինչ է իրենց սպասում երկու երեք ամիս հետո երբ կընտրվի նոր քաղաքապետը։ Կբացահայտվի նրանց թալանը (եթե եղել են նման դեպքեր) շարունակելու ե՞ն աշխատել կամ ի՞նչ պայմաններով։
Չկա ուրիշ տարբերակ։ Ոչինչ հատուկ ինչոր մեկի կողմից ինչոր մեկի դեմ չի արվում։
Սամվել Ալեքսանյանը չլինի շուկան չի պայթի, նրա տեղը մեծ սիրով կգրավի Զովքի Արամը՝ նա էլ բոյկոտի, նրա փոխարեն կլինի ՍԱՍ֊ի Արտակը։ Ոչ ոք չի հրաժարվի շուկայում գերակա դիրք գրավելուց։
Հակահեղափոխություն ասվածը՝ զուտ հորինվածք է։ Նման բան չկա ու չի կարող լինել։