Մերձկասպյան հինգ երկրներ'ՌԴ-ն, Իրանը, Ղազախստանը, Թուրքմենստանն ու Ադրբեջանը ստորագրել են Կասպից ծովի իրավական կարգավիճակը կանոնակարգող հռչակագիրը, որը բաժանում է թե ծովի մակերեսը, թե բնական ռեսուրսները: Ամենակարևորն այս պարագայում Կասպից ծովի հատակով անցկացվելիք գազամուղերն ու նավթամուղերն են:

Այս իրավական փաստաթուղթը հնարավորություն է տալիս Ադրբեջանին վերածվելու տարանցիկ միջանցքի'ղազախական ու թուրքմենական նավթի ու գազի համար: Երկար տարիներ քննարկվող Տրանսկասպյան գազամուղը'Կասպից ծովի հատակով, որով թուրքմենական գազը ադրբեջանական ենթակառուցվածքներով արտահանվելու է ԵՄ, կարող է կյանքի կոչվել:

Ադրբեջանը դառնում է էներգետիկ-տրանսպորտային միջանցք'Կասպից ծովի երկու ափերի համար'Տրանսկասպյան միջանցքը թույլ կտա Չինաստանին 'Ղազախստանի ու Ադրբեջանի տարածքով'Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով դուրս գալ ԵՄ ու Թուրքիա, իսկ Թուրքմենստանն'Ադրբեջանի էներգետիկ լոգիստիկան կօգտագործի ՌԴ-ից ու Չինաստանից բացի իր էներգակիրները նաև այդ նոր ուղղությամբ թուրքական և այլ շուկաներ արտահանելու համար:

Ադրբեջանը վերածվում է կապող կամրջի'Արևելք-Արևմուտք ուղղությամբ ու նավթագազային ռեսուրսներ արտահանող երկրից վերածվում է նաև տարանցիկ միջանցքի'թյուրքական աշխարհի համար:

Պանթուրքիստական և պանիսլամական Էրդողանի նկրտումներն այժմ ավելի մեծ հենք ու իրավական հիմնավորումներ կստանան' Անկարան այժմ լոբբինգ է անելու, որպեսզի ղազախական, թուրքմենական էներգակիրներն Ադրբեջանի տարածքով արտահանվեն Թուրքիա'դրանով Անկարան կնվազեցնի իր էներգետիկ կախվածությունը ՌԴ-ից, ինչպես նաև տարանցիկ միջանցք կդառնա կասպյան էներգակիրների համար դեպի Արևմուտք:

 

Արտյոմ Բալասանով