Ադրբեջանի ղեկավարությունը ամեն գնով օգտագործում է թալիշներին սեփական սադրանքների համար։ Բանակում սպանվող երիտասարդների մեծ մասը ազգությամբ թալիշներ են։ Վերջին թարմ դեպքը, երբ ադրբեջանցի զինվորները դաժանաբար սպանեցին թալիշ զինվորին, բողոքի մեծ ալիք է բարձրացրել թալիշների շրջանում։
Ադրբեջանի բանակի ղեկավարությունը օգտագործում է թալիշ ժամկետային զինծառայողներին, որպես կենդանի թիրախ իրենց սադրիչ գործողությունները կատարելու համար։ Առաջնագծում սպանված և հալածված զինվորների մեծ մասը թալիշ են կամ արմատներով կապված են թալիշների հետ։ Թալիշները ջանք չեն խնայում , որպեսզի իրենց երեխաների ազատեն բանակից կամ գոնե փախցնեն երկրից, քանի որ վստահ չեն, որ ծառայության մեկնելուց հետո իրենց երեխաները հետ կվերադառնան։
Սոցցանցերում սպանված թալիշ զինծառայողի մասին նյութի մեկնաբանություններում մի շարք թալիշ օգտատերեր արդեն կոչ են անում, որպեսզի այս հարցը լուծվի ուժի եղանակով։ Նրանցից շատերը պատրաստակամություն են հայտնում համախմբել միմյանց հետ և պայքարել ադրբեջանցիների ստորացումների դեմ։ Մասնավորապես կոչ են անում, որևէ վայրում , եթե նկատեն , որ որևէ թալիշ ստորացվում է ադրբեջանցու կողմից, ապա պետք է պարզապես հաշվեհարդար տեսնել այդ ադրբեջանցու հետ՝ սպանել նրան, որպեսզի հետագայում մյուսների համար դաս լինի։