Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու մեջ ինձ մեղմ ասած դժվար է մեղադրել:

 

Ես Քոչարյանի ռեժիմի դեմ պայքարել եմ այն ժամանակ, երբ այսօրվա ֆեյսբուքյան արծիվներից շատերը մկան ծակը հազար թումանով էլ չէին կարողանում գտնել: Բայց եթե Քոչարյանը պետք է դատապարտվի, ուրեմն միայն և միայն իրավական գործընթացի, երկաթյա փաստերի արդյունքում: Հակառակ դեպքում, քաղաքական դատավարությունը, կամ Եվրադատարանի արդարացնող վճիռը կմաքրեն նրան ու կարմիր գորգով դեպի մեծ քաղաքականություն վերադարձի դռներ կբացեն: Իսկ թե ինչ ավերներ կարող է գործել Քոչարյանիզմը մեծ քաղաքականության մեջ, լսելով չէ, որ գիտեմ:

 


Անկախ դրանից, նրան պաշտպանողներին հայհոյելը, փաստաբանների հետևից ընկնելը մեծագույն ախմախություն է, որովհետև փոխադարձ ատելության դուռ է բացում…