Ապրիլյան հեղափոխությունը և ժողովրդի փողոց դուրս գալն իրավամբ կասեցրեց Հայաստանի վերջնական գահավիժումը և ստեղծեց լրջագույն նախադրյալներ՝ երկիրը համակարգային ճգնաժամից դուրս բերելու համար:
Որևէ կասկած չկա, որ ինքնիշխան Հայաստանի զարգացման բացառիկ գրավականը ազատ քաղաքացու գոյությունն է:
Հայաստանի նոր իշխանությունները հռչակել են սկզբունքներ, որոնց կյանքի կոչմամբ, ըստ էության, կապահովվի սահմանադրության առաջին և երկրորդ հոդվածների լիարժեք իրականացումը:
Միաժամանակ, նոր իրավիճակը ստեղծել է նոր իրողություններ ու բոլորի համար մրցակցային հավասար պայմաններ՝ իրենց գաղափարները տարածելու և իրենց առջև դրված խնդիրներն իրականացնելու համար:
Այս համատեքստում անհրաժեշտ է արձանագրել, որ հասարակությանը անհրաժեշտ է ներկայացնել իրական քաղաքական այլընտրանք՝ հավասար մրցակցային պայմաններում, առողջ քաղաքական համակարգի գոյության պայմաններում պետության բնականոն զարգացումն ապահովելու համար։
Նորայր Նորիկյան