Հայաստանում ընդունելության քննությունների արդյունքների ամփոփման և բուհական համակարգում ակնկալվող կարևոր փոփոխությունների համատեքստում հետաքրքիր է, թե որ մասնագիտություններն են առավել տարածված մեզ համար օրինակելի Իսրայել պետությունում: Այսպես, եթե Հայաստանում դիմորդների շրջանում ամենապահանջված մասնագիտությունների ցանկում են տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաները, իրավագիտությունը, միջազգային հարաբերությունները, հանրային կառավարումը, տնտեսագիտությունը, ապա Իսրայելում պատկերը որոշակիորեն տարբերվում է:
Թել Ավիվի «Լևինսկի» ակադեմիական քոլեջի մասնագետների անցկացրած սոցհարցման շրջանակներում մասնակիցներին առաջարկվել է գնահատել երկրում առավել լայն տարածում ունեցող 6 մասնագիտությունների նշանակությունը: Ուսումնասիրության արդյունքում Իսրայելում ամենապահանջված մասնագիտությունների առաջատար վեցյակը ներկայացվում է ըստ 3 հիմնական չափորոշիչների՝ ամենահեղինակավոր, ծնողների կողմից խորհուրդ տրվող և ամենաեկամտաբեր մասնագիտություններ բաժիններով:

Ըստ այդմ՝ Իսրայելում ամենահեղինակավոր մասնագիտություններն են՝
1.Բժշկությունը
2.Բարձր տեխնոլոգիաները
3.Իրավագիտությունը
4.Ռազմական գործը
5.Մանկավարժությունը
6.Սոցիալական աշխատանքը:

Իսրայելցի ծնողների կողմից իրենց երեխաներին առավել խորհուրդ տրվող մասնագիտություններն են՝

1.Բարձր տեխնոլոգիաները
2.Բժշկությունը
3.Իրավագիտությունը
4.Ռազմական գործը
5.Մանկավարժությունը
6.Սոցիալական աշխատանքը:

Իսկ ամենաեկամտաբեր մասնագիտությունների դասակարգումը հետևյալ տեսքն ունի՝
1.Ծրագրավորող
2.Փաստաբան
3.Բժիշկ
4.Զինծառայող
5.Մանկավարժ
6.Սոցիալական աշխատող:
Ուշագրավն այն է, որ մասնագետների շրջանում առավել մտահոգություն է առաջացրել մանկավարժի մասնագիտության նկատմամբ նկատվող պահանջարկի անկումը, որի բացատրությունը և՜ սոցիալական ընկալման, և՜ եկամտաբերության հարթությունում է: