Աշխարհը միշտ քրդերին օգտագործել է ի շահ իրեն: Եթե թերթենք պատմության էջերը, ապա շատ հետաքրքիր դեպքերի կհանդիպենք: Չցանկանալով գրառումս ծանրաբեռնել բերեմ մի քանի փաստեր, որով աշխարհը ցանկացել է Թուրքիայի հետ ջնջել հայկականը քրդականի միջոցով:


Այսպիսով, թուրք-պարսկական պատերազմի ժամանակ, թուրքերը ՝ ցանկանալով հայերից ապահովարգրվել, փորձում են պատնեշ ստեղծել՝ քրդերին նվիրաբերելով Հայաստանի հողերը: Բիթլիսցի քուրդ մոլլա Իդրիսին թուրքերը նվիրում են Մծբինից մինչև Դերսիմ ընկած տարածքը (Դիարբեքիր):Թուրքերը անհատույց սեփականության իրավունքով քրդերին են վիրում հայապատկան տարածքներ Տիգրիսի ակունքների մոտ , ինչպես նաև քրդկան ցեղեր են տեղափոխվում Էրզրում և Հայաստանի այլ բնակավայրեր:


Թուրքերից հետ չի մնում Անգլիան: Պատահական չէր, որ 19-րդ դարում Անգլիան Էրզրումում իր հյուպատոսին շատ ժամանակ համարում էր Քրդստանի հյուպատոս:


Ռուսաստանը նույնպես հետ չէր մնում, և քաղաքական գործիչները, մտավորականները, ռազմական գործիչները Էրզրումի շրջանը անվանում էին Հյուսիսային Քրդստան, Բիթլիսի (Վանի) շրջանը' Հարավային Քրդստան: Ընդհանուր առմամբ սրան դեմ չէին թուրքերը, քանի որ վերջապես կարող էին ազատվել պատմական հիմքով Արմենիա անվանումից, իսկ Քրդստան շինծու, առանց պատմական հիմքերի տեղանունի ժխտումն արդեն հետագայում ավելի հեշտ է լինելու:


Պետք է փաստեմ նաև, որ 1920թ.-ին Հայաստանն ու Արցախը իրար կապող տարածքը բոլշևիկները, ներկայիս Քաշաթաղի շրջանը, բոլշևիկները անվանեցին կարմիր Քրդստան ու դա ձգվում էր մինչև հյուսիս՝ Քարվաճառ: Դրանով բոլշևիկները՝ խաբվելով թուրքերից, փորձում էին Արևմտյան Հայաստանում ստանալ քրդերի համակրանքը: Դե քանի որ այնտեղ այլևս հայեր չէին մնացել, ովքեր համարվում էին ռուսների դաշնակիցը, փորձում էին արդեն սիրաշահել քրդերին:


Սակայն Թուքրիան կարծես թե իր հաշվարկներում սխալվեց իր լռությամբ տալով համաձայնություն Քրդստան տեղանվանը, քանի որ այսօր ունի թիվ մեկ վտանգը ի դեմս հենց Քրդստանի ու քրդական հարցի:

 

Կարեն Հովհաննիսյան