ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում «Հակահեղափոխության առաջամարտիկների կյանքից» վերնագրով գրառում է կատարել, որտեղ, մասնավորապես, գրել է․
«Արյունաբանական կենտրոնի մասնաշենքերից մեկը մի գեղեցիկ օր մասնավորեցվել է գնահատված գնից 4 անգամ մատչելի գնով նույն այդ հիվանդանոցի տնօրենին։ Աճուրդները արհեստականորեն չեն կայացել, որպեսզի գինը իջեցվի մինչև իրենց ցանկալի մակարդակը։ Աճուրդներից մեկը նույնիսկ չեղյալ է արվել, քանի որ անցանկալի մասնակից է եղել՝ հանձնաժողովի անդամների «հիվանդանալու» պատճառով։
Հասցե՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի Հ.Ներսիսյան 7
Մակերես՝ 1495.4 ք/մ
Գնահատված գույքի արժեք՝ 92․799․000 ՀՀ դրամ
Վաճառքի մեկնարկային գինը՝ 69․599․000 ՀՀ դրամ
Վաճառվել է՝ 22․806․201 ՀՀ դրամ
Նախապես պլանավորված աճուրդների թիվը ՝10
Աճուրդը կայացել է 7 րդ անգամից՝ 10.08.2007թ.
Հ․Գ․ շենքում հիմա գործում է կենտրոնի հիմնական մատակարարը, որը մի շարք բժշկական ապրանքներ մատակարարում է շուկայականից մի քանի անգամ բարձր գներով։
Հ․Հ․Գ․ հակահեղափոխություն չի լինելու, իսկ մեղավորները պատժվելու են։
Հ․Հ․Հ․Գ․ մենք ունենալու ենք լավ առողջապահություն։