Ռուսական լրատվամիջոցներից մեկին հարցազրույց տալուց հետո արդեն ձայնագրությունից դուրս ձևաչափով խոսում եմ ռուս վերլուծաբանի հետ՝ փորձելով հասկանալ հայաստանյան զարգացումների համատեքստում Ռուսաստանում առկա դիրքորոշումները և վախերը։
Անկախ ամեն ինչից' ակնհայտ է, որ ռուսական կողմի հետ մշտական և կայուն հաղորդակցություն պահպանելու կարևորագույն հիմնախնդիր կա, որն, ըստ իս, պետք է լուծվի ոչ միայն քաղաքական վերնախավերի, այլ նաև, ինչը պակաս կարևոր չէ, լրատվական տիրույթի և փորձագետների մակարդակով։
Այս առումով, կարծում եմ, վատ չէր լինի որևէ մեդիա ֆորումի ձևաչափով Երևան հրավիրել ռուսական առաջատար և մեծաքանակ լսարան ունեցող լրատվամիջոցների և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներին՝ տեղում ծանոթանալու իրավիճակին, քննարկելու առկա խնդիրները և սպառիչ կերպով տրամադրելու նրանց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները։