Նաիրա Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ներողություն, իհարկե, բայց իմ մեջ եղած սերն ու հանդուրժողականությունը այնքան չէ, որ ես հանդուրժեմ հերթական ազգադավ «քաղաքական գործչին»
Տիկի՛ն, լավ կլինի գոնե սիրողական մակարդակով կարդաք Հայ ժողովրդի պատմությունը, լսեք հայկական կողմի մոտեցումները Արցախի հիմնախնդրի մասին, այդքան բացահայտ չպաշտեք Ադրբեջանի տարածած «միջազգային հանրության կարծիքը»։ Երևի թե տեղին կլինի նաև ուսումնասիրել դիվանագիտության պարզ հիմքերը, քանզի կարգել եք Ձեզ քաղաքական դաշտի միավոր։
Հ.Գ. Նրանց համար, ովքեր չգիտեն, թե ինչի մասին է խոսքը, նշեմ, որ ՀԱԿ ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանն այսօր Արցախի ազատագրված տարածքների մասին խոսելիս նշել է, որ դրանք իրականում գրավյալ են, պետք է վերադարձվեն Ադրբեջանին, և այդպես է մտածում նաև միջազգային հանրությունը.. Լրագրողի արդար վրդովմունքին տիկինը պատասխանել է ագրեսիայով և նշել, որ խոսում է փաստերով։
Ինչպես կասեր իմ լավ ընկերը՝ занавес!»: