ՀՀ վարչապետի խոսքերը` Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման պատրաստականության մասին, իրարանցում են առաջացրել թուրքական ընդդիմադիր կուսակցություն շարքերում։
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Մուսթաֆա Սարիգյուլը իր թվիթերի էջում գրառում է կատարել․
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նրանք պատրաստ են առանց նախապայմանների Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ Հայաստանի մեկնած ձեռքը պետք է պատմական հնարավորություն համարել։ Վերջիվերջո մենք Ադրբեջանի համար եղբայրական երկիր ենք»,- գրում է թուրք քաղաքական գործիչը` ակնարկելով արցախյան հակամարտության միջնորդ դառնալու հնարավորությանը։