Աչաջուրի երաժշտական դպրոցում կբացվի ջութակի դասարան «Ունիսոն» երաժշտական դուետի դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր, Մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր Շուշան Հակոբյանն ու միջազգային մրցույթների դափնեկիր ջութակահար եւ կոմպոզիտոր Ռուբեն Աղիյանը Ամերիկայից վերադարձել են հայրենիք կրկին բարեգործական նախաձեռնություններով:


Երաժիշտները այս անգամ բարեգործական համերգ են կազմակերպում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում' օգոստոսի 10-ին, ժամը 19.00-ին: Համերգի ընթացքում կատարումներով հանդես կգան ԱՄՆ-ից ժամանած սոպրանո Մեգան Սանտիագոն,ՀՀ վաստակավոր արտիստ, սոպրանո Իրինա Զաքյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, տենոր Հովհաննես Այվազյանը , ՀՀ վաստակավոր արտիստ Ֆլեյտահար Տիգրան Գևորգյանը և Աչաջուրի երաժշտական դպրոցի սաները: Համերգի ընթացքում նախատեսվում է Unison duet - ի առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը:


Այս դուետը արդեն երրորդ բարեգործական համերգն է կազմակերպում Երևանում և ողջ հասույթը տրամադրում Տավուշի մարզի սահմանամերձ Աչաջուր գյուղի երաժշտական դպրոցին:

 

Նրանց նախաձեռնությամբ դպրոցի համար ձեռք է բերվել երաժշտական գործիքներ և անհրաժեշտ այլ երաժշտական պարագաներ և վճարվել սաների ուսման վարձը:


Օգոստոսի 10-ի համերգի հասույթով նախատեսվում է երաժշտական դպրոցում ջութակի դասարան հիմնադրել։ Խոսքն առաջին հերթին անհրաժեշտ գործիքների նվիրատվության մասին է, ինչպես նաեւ գրականության եւ մեթոդական ձեռնարկների:


Բացի այդ օգոստոսի 11-12 նախատեսվում է այց Աչաջուր համայնք բարեգործական աշխատանքն ավարտին հասցնելու նպատակով' գործիքների նվիրաբերում, աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպում, ինչպես նաև համերգային կատարումներ “Unison Duet Music Production&quot”-ի երաժիշտների մասնակցությամբ:


Մեր ֆեյսբուքյան էջի հասցեն` https://www.facebook.com/unisonduet/ ։


Նախորդ տարվա նախաձեռնության փոքրիկ, սիրողական հոլովակ