Այսօր մերօրյա հերոս Ազատ Ասոյանը կդառնար 24 տարեկան: Ազատ Արթուրի Ասոյան (1994թ․ հուլիսի 26, Երևան-2014թ․ հուլիսի 31, արցախա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գիծ), ՀՀ զինված ուժերի շարքային զինծառայող, ով զոհվել է Արցախի Հանրապետության առաջնագծում՝ ադրբեջանական կողմի դիվերսիոն խումբը հետ մղելիս։ Ազատ Ասոյանը Երևանի պետական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի ուսանող էր, զորացրվելուց հետո պատրաստվում էր շարունակել ուսումը։ Նրա զորացրվելուն մնացել էր 10 օր։

 

Ազատ Ասոյանը հուլիսի 31-ին իր մարտական ընկերների հետ ԼՂՀ հյուսիսային հատվածում հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողությունը հետ է մղել, որի արդյունքում զոհվել է հերոսական մահով, իսկ հակառակորդը կրել է բազմաթիվ կորուստներ և հետ շպրտվել ելման դիրքեր։ Ասոյանի հետ միասին դիվերսիոն գործողությունը հետ մղելիս զոհվել է նաև նրա ծառայակից ընկեր Արարատ Վաչիկի Խանոյանը։

 

Հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով' «Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքն անձնազոհաբար կատարելու համար»: