Գյանջայում/Գանձակում տեղի ունեցած դեպքերից հետո, երբ քաղաքացիներից մեկը մահափորձ էր կատարել քաղաքապետի դեմ, մեծ թափով սկսվեց ցույցեր ի պաշտպանություն մահափորձ կատարած անձի։ Հետագայում պարզվեց, որ այդ անձը և ցույցերին մասնակից երիտասարդների մեծ մասը տարբեր տարիներին մասնակցել են Սիրիայում ահաբեկչական գործողությունների։
Արդյունքում խնդիրը լուծելու համար Գյանջա գործուղվեց ԱԱԾ տնօրեն Մադաթ Գուլիևը, ով ավելի հայտնի է մարդկանց առևանգելու, սպանելու կամ անհետ կորցնելու գործերով։
Այսօր ադրբեջանական ուժային կառույցները հերթական կասկածյալին սպանեցին, ով իբր նախապատրասվում էր Գյանջայի քաղաքապետի դեմ կրկին մահափորձ կատարել։
Այս մեթոդով տարիներ շարունակ աշխատում է Մադաթ Գուլիևի կառույցը ու բոլոր նրանք, ովքեր իշխանության համար վտանգ են ներկայացնում համարվում են ազգի դավաճան կամ հանցագործ ու սպանվում են ԱԱԾ զորքերի կողմից։
Աշոտ Ասատրյան