Ադրբեջանում դարակազմիկ իրադարձություն տեղի ունեցավ...Ապշերոնյան սուլթանիկի դուստրը՝ թագաժառանգ Լեյլա Ալիևան իր նախկին ամուսնու՝ Էմին Ագալարովի հարսանիքից 8 օր հետո վերջապես շնորհավորեց վերջինիս և նրա կնոջը՝ գեղեցկուհի Ալյոնա Գավրիլովային ամուսնության կապակցությամբ...
Պարզվում է,այս շնորհավորանքն այնքան կարևոր է ադրբեջանցիների համար,որ այդ մասին տեղեկատվությունը տարածեցին գրեթե բոլոր ալիևյան ԶԼՄ-ները...Դա պատահական չէ...Այն քաղաքական կարևոր իրադարձությունների շարքին կարելի է դասել... Ադրբեջանում բոլորը գիտեն ապշերոնյան բռնապետի հիշաչար լինելու մասին...Իլհամ բաբայի համար դստեր ամուսնալուծությունը անձնական վիրավորանքի նման մի բան էր,և նա պատրաստ էր ուղղակի ոչնչացնել սիրելի դստերը մերժած նախկին փեսային,եթե դա հնարավոր լիներ...Սակայն հակառակորդը հասարակ մարդ չէր.ՌԴ-ի ամենահարուստ մարդկանցից մեկի՝հայտնի լեռնական հրեա Արազ Աղալարովի որդին է՝ Էմինը...Բացի այդ Աղալարովների ընտանիքը նաև զբաղվում է Բաքվի շահերի լոբբինգով Մոսկվայում,իսկ կոնկրետ Էմինը՝ Ադրբեջանի PR-ով...Աղալարովները այդ նպատակների համար սեփական գրպանից տարեկան մի քանի տասնյակ միլիոն դոլար են ծախսում...Աղալարովների հետ հարաբերությունների վատթարացումը բացարձակ ձեռնտու չէ Ալիևների ընտաքիքին և վերջիններս ընդունելով պարտությունը Լեյլայի instagram-յան էջով շնորհավորեցին Էմինին...
Էմինի հետ ամուսնալուծությունից հետո Լեյլա խանումը, ով հայտնի էր իր հայատյաց հայտարարություններով և գործունեությամբ ավելի կատաղեց...Հակահայկական միջոցառումներին ակտիվ մասնակցող Ալիևների արքայադուստրը նաև բացահայտեց իր մյուս "տաղանդները" ևս...Սկսեց ոտանավորներ գրել,որոնք,սակայն ունկնդիրների մոտ քմծիծաղ են առաջացնում,ֆիլմեր նկարահանել,նկարել և մայրիկի հետ շրջագայել...Սակայն դա էլ չօգնեց "էմինաթող" Լեյլային...Հավաստի տեղեկությունների համաձայն Լեյլայի մոտ էլ կան հոգեկան խնդիրներ,ինչպես Հեյդարչիկի մոտ...
Դե ինչ...Լեյլայի կողմից Էմինին շնորհավորելը շատ կարևոր իրադարձություն է ազերիների համար,բայց ավելի կարևոր է դառնում Լեյլա խանումի համար նոր ամուսնու փնտրտուքները,քանի որ,եթե մինչև հիմա Լեյլան հոգու խորքում դեռ հույսը չէր կորցրել վերադարձնելու Էմինին,ապա վերջինիս Ալյոնայի հետ կյանքը կապելուց հետո,Իլհամի ավագ դստեր հույսերը հօդս ցնդեցին...Ազգովի փեսա են փնտրելու...
Արցախյան հիմնախնդիրի լուծումը Բաքվում հետին պլան է գնում...Կարևորն Էմինին պատասխանելն է՝Լեյլայի համար նոր կողակից գնտելն է...
Հուսանք,որ կգնտի և վերջ կտա ամենադաժան նախասիրությանը՝ոտանավորներ գրելուն...Դա ավելի սարսափելի է,քան հակահայկական վայրահաչությունը...
Գագիկ Համբարյան