ա) Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական հեղափոխությունը լրջագույն սպառնալիք է ստեղծում Ալիեւի ավտորիտար ռեժիմի համար։ Ալիեւի վախը մեծ է, որ նման մի բան կարող է կրկնվել նրա երկրի ներսում։
բ) ՀՀ նոր իշխանությունների ազգային ռազմավարությունն է արմատախիլ անել կաշառակերությունը եւ ստեղծել հավասար պայմաններ բոլոր տեսակի գործարարների համար ու դա շատ է մտահոգում Ադրբեջանին, այն իմաստով, որ Հայաստանում արդարության հաստատման պարագայում կարող է կանգնեցվի արտագաղթը եւ սկսվի հակառակ գործընթացը։ Նախկինում Ադրբեջանը մեծ հրճվանք էր ապրում այն մտքից, որ Հայաստանում արտագաղթի տեմպերը հասնում էին ռեկորդայինի։
գ) Կաշառակերության ու թալանի կասեցումը Հայաստանում դրական կերպով ազդելու է նաեւ հայկական բանակի մարտունակության վրա եւ թույլ է տալու տնտեսված գումարների միջոցով նոր զինատեսակներ ձեռք բերելու հայկական բանակին։
դ) Ռուսաստանի դաշնության կարեւոր նպատակներից մեկը այն է, որ Ադրբեջանը եւս անդամակցի ԵԱՏՄ-ին, իսկ դրա համար պետք է, որ Արցախյան հարցում ինչ-որ տեղաշարժեր գրանցվեն, որոնք կբավարարեն Ադրբեջանին։ Մեծ է հավանականությունը, որ ՌԴ-ն կարողացել էր ազդել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վրա եւ նրանք այդ առումով ունեին ինչ-որ ներքին պայմանավորվածություն շրջանների վերադարձի հետ կապված։ Սակայն Հայաստանում տեղի ունեցած թավշյա ժողովրդավարական հեղափոխությունը խաչ է քաշում նման տեսակի բոլոր պայմանավորվածությունների վրա (եթե դրանք իրոք գոյություն ունեին) եւ դա շատ է զայրացնում ՌԴ-ին ու Ադրբեջանին։