Առաջներում, երբ մեկը եվրոպաներից վերադառնում և հիացած ինչ-որ բան էր պատմում, նեղսրտում ու վրդովվում էի - ախր ծեր Եվրոպան ի՞նչ կարող է տալ մարդկության նորացման համար: Բայց էսօր Լիսաբոնի մետրոյում տեսա ասույթներ Նիցշեից, Լաո Ձիից... Նաև իրենց մեծերից; Լեզուս կծեցի:

Այս նոր ազգին եմ նայում, այս ցեղի սիրտն եմ ուզում ընկալել - և մի թվաբանական բանաձև է մտքիս գալիս - ՀԱՅ մինուս նախանձ և անհանդուրժողականություն = ՊՈՐՏՈՒԳԱԼԱՍՑԻ -ոչ եվրոպորեն տաք, հայորեն անմիջական ժողովուրդ է սա:

Չէ՜, չէ՜, բանաձևս ուրիշ պիտի լինի - ՀԱՅ մինուս երկու հազար տարում ձեռք բերած արատները = .... Հավասար է ինչի՞: Ուզում եմ ԱՐԱՐԻՉ գրել՝ ռիսկ չեմ անում:

Արժե մտածել, խոկալ, պատկերացնել, երևակայել այս բանաձևի շուրջ - ՀԱՅ մինուս ՁԵՌՔԲԵՐՈՎԻ արատներ ՀԱՎԱՍԱՐ Է... Ահա գործը, որ պետք է անենք: