Էն որ բոլորը ասում էին իրավիճակ է փոխվել,այլևս հին Հայաստանը չէ,որ ով ոնց և ինչ ցանկանա այդպես էլ կարող է անել։
Ինքս համոզվեցի ընդամենը 2օր առաջ մեկ դեպքի հետ կապված։

 

• Ունենք բարեկամ մենք,ով առողջական խնդիր ունի(շաքար) և ինչպես բոլոր այդ խնդրով մարդիկ պոլիկնինիկաներից պետության իսկ կողմից ստանում են համապատասխան դեղորայքները Անվճար։ Արդեն 1ամսից ավել է,ինչ իրենց այդ դեղորայքները x պոլիկնինիկանյից չէին տալիս ՝ասելով թե չունեն իրենք(բայց շեշտելով,որ կարող են գնալ և գնել դեղատնից(հատկապես նշելով որ դեղատնից(իբր թե այնտեղ համեմատաբար շատ էժան է))։

 

• Երկուշաբթի օրը զանգահարում ենք առողջապահության նախարարություն տվյալ խնդրի մասին և շատ կարճ ժամանակահատվածում արձագանքում են և ասում,որ կարող եք գնալ և ստանալ բոլոր դեղորայքները։ Եվ այդպես էլ եղավ,գնացել և վերցրել ենք առանց որևիցե խնդրի։

 

• Ասածս ինչա -մարդիկ աշխատում են և որպեսզի էլ ավելի լավ աշխատեն յուրաքանչյուրս պետք է օգնենք իրենց այդ հարցում։ Նկատում եք նման խնդիրներ,զանգահարեք իրենց և տեղեկացրեք և եղեք տեղեկացված։
ՀՀ առողջապահության նախարարություն