Ադրբեջանում հերթական անգամ շփոթել են Հայաստանի ու Կոլումբիայի դրոշների գույները: Հուլիսի 3-ին՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության Կոլումբիա-Անգլիա հանդիպման ժամանակ Բաքվի Flame Towers բարձրահարկ շենքերից մեկը ներկվել է ՀՀ պետական դրոշի գույներով:
Հայկական եռագույնով շենքի տարբեր լուսանկարներ ակտիվորեն տարածվել է համացանցում՝ դառնալով շատ ադրբեջանցիների մոտ հիստերիայի, նաև անտեղյակությունը ծաղրելու պատճառ: