Ադրբեջանի ՊՆ փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Քերեմ Վելիևը կրկին ակտիվացել է...Սույն զավեշտալի կերպարը,ով, Արցախյան պատերազմի ժամանակ մարտի դաշտում թողնելով իր ասկյարներին, ճողոպրել էր և դրա համար ստացել էր գեներալի կոչում,իր անմիջական ղեկավար Զաքիր Հասանովի պես,հիմա էլ որոշել է իր պրիմիտիվ ուղեղով մեկնաբանել քաղաքական գործընթացները Հայաստանում և 2016 թ-ի ապրիլյան կարճատև պատերազմի հետևանքները...
Ազերի դասալիք գեներալը նախ հայտարարել է,որ ապրիլյան կարճատև պատերազմի արդյունքում կոտրվել է հայկական բանակի ողնաշարը,մոռանալով նշել,որ այդ կարճատև պատերազմի ժամանակ ազերիական բանակը, կորցնելով 1000-ից ավել մարդ և մեծ քանակությամբ զինտեխնիկա, կարողացել է գրավել ընդամենը 800 հեկտար տարածք... Խայտառակ փաստերը թաքցնելու և սեփական հասարակությանը խաբելու նպատակով' Բաքվի քարոզչամեքենան հորինել էր պատմություններ,որ Թալիշ,Սեյսուլան և այլ բնակավայրեր ազատագրվել են թռնող ազերի ասկյարների կողմից՝անորակ ֆոտոշոփով նույնիսկ ճիվաղ Ռամիլին էին տեղադրել Ֆիզուլի քաղաքի մուտքին գտնվող ցուցանակի վրա...
Ըստ Վելիևի' հայկական բանակի անհաջողություններն ապացուցող փաստն այն է,որ ապրիլյան պատերազմից հետո փոխվեց բանակի բարձրաստիճան հրամանատարական կազմը...Հետաքրքիր է,եթե հրամանատարական կազմ փոխելն ըստ Վելիևի ապացուցում է,որ բանակը պարտություն է կրել,ապա ինչպես կարելի է բացատրել այն փաստը,որ ադրբեջանական բանակը 1993-2013 թթ. ղեկավարել է Սաֆար Աբիևը, որի օրոք ադրբեջանական բանակը խայտառակ պարտություններ է կրել, և որը իրադրությունը ռազմաճակատում փրկելու համար' աղերսագրեր էր գրում ԼՂՀ բանակի հրամանատարին և խնդրում զինադադար հաստատել...
Երևի Բաքվում մի շրջանը մյուսի հետևից հայերին հանձնած Աբիևին պարտված չեն համարել, որ մինչև 2013 թ. թույլ էին տալիս զբաղեցնել Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնը,ով 1995 թ-ից սկսած սեփական հասարակությանը տարեկան մի քանի անգամ խաբում էր,որ շատ շուտով հետ է վերադարձնելու կորցրած տարածքները.... Զարմանահրաշ տրամաբանություն ունի մարտի դաշտից փախած գեներալ Վելիևը,ում հարցազրույցից բացահատ երևում է նրա "աբիժնիկությունը" հայերից...
Քերեմ Վելիևը ադրբեջանական բանակի հաճախակի դարձած զորավարժությունները բացատրել է նրանով,որ այդպիսով ասկյարները օկուպացված տարածքների ազատագրման նախապատրաստական աշխատանքներ են տանում...Այսինքն' Ադրբեջանի ՊՆ փոխնախարարը բացահայտ սպառնում է Հայաստանին և Արցախին... Վելիևի էքստազն այս առումով պայմանավորված է օրերս Բաքվում անցկացված ռազմական շքերթով...Բաքվում մոռանում են,որ այդ շքերթին ներկայացված զինտեխնիկայի 90 տոկոսը նրանք ունեցել են նաև 2016 թ-ին,սակայն կարճատև պատերազմի արդյունքները շատ "նվաստ" էին Ալիևի համար...
Տեղի ունեցավ այն,ինչ կանխատեսում էին շատերը. Բաքվում այդ 800 հեկտարը գրավելը ներկայացվում է որպես մեծ հաղթանակ հայկական բանակի նկատմամբ,որի միջոցով Ալիևը փորձում է թոթափել հարազատ հասարակության մեջ կարծրացած այն վախը,որը կա հայկական բանակի նկատմամբ...Այս ամենի հետևանքներից մեկն է նաև Բաքվի այժմյան գերակտիվացումը...
Մեզ մնում է հարմար առիթն օգտագործել և կրկին ազերիների մոտ ռեինկարնացնել վախը և սարսափը հայերի նկատմամբ,քանի որ միայն վախը կարող է ստիպել մեր բարբարոս,լկտի և եկվոր հարևաններին հեռու մնալ Հայաստանից...