Սերժ Թանկյանն Instagram-ի իր էջում  ՀՀ սփյուռքի և մշակույթի նորանշանակ նախարարների հետ լուսանկարներ է հրապարակել ։

 

ՀՀ սփյուռքի նախարարի հետ է արված լուսանկարին կից Թանկյանը գրել է․«Ծանոթացե՛ք, ՀՀ սփյուռքի նոր նախարար Մխիթար Հայրապետյանն է: Մենք փոխանակվեցինք մի քանի հետաքրքիր պրոյեկտների գաղափարներով»:

 

Աշխարհահռչակ երաժիշտը մեկնաբանել է նաև մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ արված լուսանկարը։ «Ասացեք՝ ողջու՛յն ՀՀ մշակույթի նոր նախարարին: Շատ բան կա նոր Հայաստանի համար անելու»:


Սերժ Թանկյանը նաև իր գրության մեջ նշել է, որ հունիսի 29-ին Գլենդելում սպասվում է հետաքրքիր քննարկում: