Ինձ համար էնքան էական չի, թե ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, ՊԵԿ-ը կամ մեկ այլ կառույց քանի մլրդ դրամի խախտում են գտնում։ Էդ գումարը մեկ է՝ տնտեսությանը մեծ օգուտ չի տալիս, առավել ևս, որ դրա մեծ մասը շատ դժվար է լինելու վերականգնել։
Ինձ համար շատ ավելի էական է ու կարևոր, որ հասարակությունը սկսել է վստահել ԱԱԾ-ին, Ոստիկանությանն ու մյուս կառույցներին։ Հավատացեք, էդ վստահությունը հարյուրապատիկ ավելի թանկ արժի, քան բյուջե բերված գումարները, ու էդ վստահությունը երկրի զարգացման ամենակարևոր գործոններից մեկն է։
Էնպես որ, պետք է ամեն ինչ անել, որ հիասթափություն չլինի, ու վստահությունը հանկարծ չնվազի։
Բայց, ժողովուրդ, խնդրում եմ դադարեք հիացական գրառումներ անել ուժային կառույցների մասին։ Իրենք իրենց գործն են անում։ Դա լավ չի, դա նորմալ է, ուղղակի էնքան չէինք տեսել էդ նորմալ գործելաոճը, որ զարմացել ենք։ Բայց եկեք մեզ մի քիչ տեսած պահենք))) Մանավանդ որ էդ աածախառն հումորները արդեն տեղը տեղին տափակացել են։