Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցում է ուղարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին՝ համացանցում 2016թ. մարտի 30-ին հրապարակված՝ ՊԵԿ-ի վերաբերյալ ձայնագրության հետ կապված։
Այս մասին պատգամավորը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Դրանում (նկատի ունի ձայնագրությունը) հեղինակը մանրամասն տվյալներ էր ներկայացնում ՊԵԿ-ում պաշտոնավարող կամ նախկինում պաշտոնավարած անձանց, Ազգային անվտանգության ծառայության մաքսանենգության դեմ պայքարի բաժնի և այլոցկողմից կատարված ենթադրյալ հանցագործությունների՝ հատկապես պետական բյուջեփոխանցման ենթակա գումարները գրպանելու վերաբերյալ: Հարկ է նշել, որձայնագրությունը համացանցից ջնջված է, սակայն գործի նյութերում այն պետք էպահպանված լինի։ Հարցմամբ խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն, թե ազգայինանվտանգության ծառայության կողմից ինչ քայլեր են ձեռնարկվել նշվածձայնագրությունն ստանալուց հետո՝ ենթադրյալ հանցագործությունների բացահայտմանուղղությամբ»,-գրել է պատգամավորն ու հավելել. «Կարծում եմ, որ նախկին ՊԵԿ նախագահ և ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ասելիք ունի ԱԱԾ-ին»: