«Երկրապահ» բառը մի արժեզրկեք՝ տեղի-անտեղի շահարկելով։ «Երկրապահ»՝ նշանակում է «Երկիրը պահող»։ Չի կարելի ծաղրել ու վիրավորել երկիրը պահող տեսակին՝ այդ բառը կիրառելով։ Երկրապահ, հայրենապահ՝ նվիրական ու անձնազոհ տեսակն է ազգի։
Եթե նկատի ունեք համանուն հասարակական կազմակերպությունը կամ նրա անդամին՝ ասեք «ԵԿՄ», «ԵԿՄ»-ական։


Ամեն ԵԿՄ-ական երկրապահ չի, ամեն երկրապահ՝ «ԵԿՄ»-ական։
Նույն կերպ՝ «հանրապետական» բառը։ «Հանրապետական»՝ նշանակում է «Հանրապետություն» տեսակի պետության կողմնակից։ Այդ առումով՝ շատերս ենք հանրապետական, իսկ օրինակ մարդ կա՝ միապետական է։ Հանրապետական լինել՝ չի նշանակում Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ լինել։ Տվյալ կուսակցության անդամին նշելուց անպայման «հանրապետական» բառից հետո պետք է նշել «կուսակցության անդամ» բառը, կամ հապավումով՝ ՀՀԿ-ական։

 

 Արթուր Եղիազարյան