Հյուսիսային պողոտայից առևանգված երեխան վերադարձվել է մորը։ Երեխայի մայրը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

 

«Շնորհակալություն բոլորին որդուս վերադարձնելու համար՝ Նիկոլ Փաշինյանին, Դ. Սանասարյանին, Վ.Օսիպյանին՝ Չարենցավանի ոստիկանության անձնակազմի բոլոր աշխատակիցներին՝ հանձին ոստիկանության պետ Ս. Ջանիկյանին, հարկադիր կատարման ծարայության աշխատակիցներին՝ ալիմենտի բաժնի պետ Հ. Գասպարյանին, պետի տեղակալ Հ. Մովսիսյանին, Մ. Չալաբյանին, Վ. Շահվերդյանին:

 

ՀՀ ԱԻՆ Չարենցավանի բաժնի աշխատակիցներին: Արայիկ Հովհաննիսյան, Նարեկ Սարգսյան ջան, դուք տղայիս փրկեցիք, դուք դարձաք մեր ընտանիքի հավերժ հերոսները»: