Քանի որ մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը և նույնիսկ ֆուտբոլ չսիրող մարդիկ տեսնում են, որ միլիարդավոր մարդիկ գամված են լինելու էկրաններին, հայկական ֆուտբոլի ցավի մասին հիշենք մեկ անգամ ևս։ «Արարատ» բռենդը, որը մենք ունեցել ենք պետք է վերականգնել, այս թիմը պետք է դարձնել հավաքականի կորիզը և լավ գումարներ ծախսելով ստեղծել համաշխարհային ճանաչում ունեցող ակումբ, հիմա այս անվանումը կրող ակումբի սեփականատերերի և ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարների միջև ոչ աշխատանքային հարաբերությունների տուժողն է։
Հիշեք, որ ադրբեջանցիները կերազեին ունենալ նման բռենդ, բայց նրանք տարիներ շարունակ մեծ գումարներ ծախսեցին «Ղարաբաղ» ակումբի վրա, ով խաղում է Եվրոպական գռանտների դեմ ու այս անվանումը միլիոնավոր մարդկանց համար կապվում է Ադրբեջանի հետ, իսկ մենք մեր ունեցածը չենք պահում։ Խնդրում եմ մեր կառավարությանը, ֆուտբոլի ֆեդերացիային և «Արարատ» թիմի ղեկավարությանը մի կողմ դնել անձնական հարցերն ու աշխատել այս ուղղությամբ։ Պատկերացրեք համայն հայության ուրախությունը, եթե Երևանի «Արարատ» ը խաղա օրինակ Չելսիի կամ Ռեալի դեմ, պատկերացրեք մեր երկրի համար ինչ PR կլինի նման թիմ ունենալը, քաղաքական գործիչների PR ը շատ թույլ է ֆուտբոլի համեմատ։ Հիշեք նաև, որ ֆուտբոլը կմիավորի բոլորիս ու հիշեք, որ Արարատ բռենդը հայկական է, այն պետք է զարգացնել։
Զոհրապ Եգանյան