1. Քաղաքական – Վերջին ամիսներին Վրաստանում նկատելի է սոցիալական լարվածության զգալի աճ: Գիշերային ակումբների ռեյդերի, անչափահասների սպանության գործի հետ կապված բազմամարդ բողոքի ակցիաները, Մառնեուլի ադրբեջանցի քաղաքապետի հետ կապված սկանդալը բավական լուրջ հարված են հասցրել իշխանությունների վարկանիշին և այդ հարցում փոքր չէ նաև Սահակաշվիլիի և նրա թիմի դերակատարումը: Նման իրավիճակում Կվիրիկաշվիլիի հրաժարականը սոցիալական լարվածության պարպման, ինչպես նաև իշխող թիմի դեմքը պահելու խնդիր ունի: Իշխող «Վրացական երազանքը», կարծես թե, դասեր է քաղել հարևան Հայաստանում եղած զարգացումներից:


2. Ընտրական - Վրաստանի ստվերային կառավարիչ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին և 2018թ. աշնանը կայանալիք նախագահական ընտրությունների հիմնական ֆավորիտն է: Չի կարելի բացառել, որ Կվիրիկաշվիլիի հրաժարականի գաղափարը նրան «հուշել» է հենց Իվանիշվիլին՝ փորձելով կառավարության կազմի փոփոխությամբ պահպանել իր ղեկավարած քաղաքական ուժի վարկանիշը նախընտրական շրջանում:


3. Տնտեսական – Ըստ հնչող հայտարարությունների՝ իշխող թիմում առկա են եղել տարբեր մոտեցումներ Վրաստանի տնտեսական զարգացման հետ կապված: Որքան էլ տարօրինակ է, այս մասին հայտարարվում է մի իրավիճակում, երբ Վրաստանի տնտեսությունն 4 ամսվա կտրվածքով արձանագրել է 6.5% տնտեսական աճ (ռեկորդային է):