Պատմության մեջ այս օրը 1941թ. հունիսի 14-ին Խորհրդային իշխանությունները սկսեցին իրականացնել Մերձբալթյան ժողովուրդների զանգվածային աքսորը դեպի Միջին Ասիա և սիբիրյան Գուլագներ: Ընդամենը մի քանի օրվա ընթացքում տասնյակ հազարավոր լիտվացիեր, լատվիացիներ և էստոնացիներ ձերբակալվեցին և գնացքներով աքսորվեցին: Հարկ է նշել, որ աքսորի քաղաքականությունը մայիս-հունիս ամիսներին իրականացվում էր նաև Մոլդովայում, Ուկրաինայում և Բելոռուսիայում: Ընդհանրապես աքսորները ԽՍՀՄ տոտալիտար համակարգի կողմից իրականացվող բռնաճնշումների հիմնական գործիքներից էին: Բռնադատվածները աքսորվում էին իրենց ընտանիքների հետ միասին: Անգամ կային ճամբարներ որոնք հատուկ նախատեսված էին բռնադատվածների ընտանիքների անդամների համար:
1940-ականները հարուստ էին աքսորներով: Աքսորվում էին ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները (1944թ. Ղրիմի թաթարներ, 1943թ. դեկտեմբեր Կալմիկներ), աքսորվում էին տարբեր երկրների էթնիկ ժողովուրդներ ներառյալ հայեր (1949թ. հունիսի 14-15), աքսորվում էին Երկրորդ աշխարհամարտի շրջանակներում մի կերպ ողջ մնացած խորհրդային ռազմագերիները, որոնք էլ իրենց հերթին կասկածվում էին արևմուտքի հետ կապեր ունենալու մեջ և «Հայրենիքի դավաճանի» պիտակավորմամբ աքսորվում: