Հրեշտակ N1
Ամեն ինչ լավ կլինի: Օրերը լի են և՛ ուրախությամբ, և՛ տխրությամբ, բայց դրանք միշտ լի են նաև բազմաթիվ պրոբլեմներով: Շատ հաճախ ինքներդ Ձեզ հարցնում եք. «Ե՞րբ ես կտեսնեմ իմ աշխատանքի արդյունքները: Ե՞րբ ավելի պարզ կդառնա ինձ համար, թե ինչ եմ ուզում այս կյանքում: Ի՞նչ պետք է անեմ այս պահին իմ կյանքում: Այն ինչր պետք է լինի, կլինի: Մի հուսահատվեք՝ կառչելով ժամանակից: Այն ինչ անում եք սկսեք անել սիրով, քաջությամբ՝ առաջին հերթին հավատալով ինքներդ Ձեզ և Ձեր կյանքին: Վերջում ամեն ինչ լավ կլինի: Եթե տեսնեք, որ դեռ ամեն ինչ նույնն է և ոչինչ չի փոխվում դա միայն այն պատճառով է, որ ժամանակը դեռ չի եկել: Պարզապես շարունակեք հուսալ:
Հրեշտակ N2
Ունեք պլաններ ու ծրագրեր, որոնք Դուք միշտ հետաձգում եք, քանի որ կրկին ու կրկին, կարծում եք, դեռ ժամանակը չէ: Դուք կարող եք գտնել արդարացումներ, ինչպես օրինակ՝ «Ես պատրաստ չեմ», «Ես գումար չունեմ», «Հիմա ժամանակը չէ», «Ես շատ զբաղված եմ»: Այսպիսով Դուք կորցնում են օրեր, ամիսներ, տարիներ, իսկ արդյունքում ոչինչ: Ձեր հրեշտակը ցանկանում է հիշեցնել, որ արդեն Ձեր ժամանակն է: Երբեք ուշ չէ նորից պլանները կառուցելու համար: Դուք դեռ երիտասարդ եք: Երիտասարդությունը հոգեվիճակ է, ուստի Դուք պետք է համարձակ լինեք, սիրեք Ձեր միտքն ու հոգին և դա հնարավորություն կտա իրականացնել Ձեր բոլոր երազանքները:
Հրեշտակ N3
Կյանքը դպրոց է: Եվ դա ճիշտ է: Կյանքն անընդհատ ստուգում է Ձեզ, քանի որ կրկին ու կրկին ուզում է, որ Դուք սովորեք այն ամենը, ինչ հարկավոր է հաջող ապագա ունենալու համար: Այժմ ժամանակն է, որ չհապաղեք ու առաջ շարժվեք այն ամենում, ինչ անում եք: Դուք չպետք է հանձնվեք: Շարունակեք հավատալ, քանի որ լավագույնը դեռ առջևում է: