Բաքվում Թուրքիայի դեսպանատունը և թուրքական կազմակերպությունները սկսել են նախագծեր մշակել Ջեբրայիլ շրջանի Չոջուք Մարջանլի բնակավայրում ներդրումներ կատարելու համար։

 

Թուրքական կողմի նախաձեռնությամբ բնակավայրում սկսվելու է մեղվաբուծության, անասունների և ջերմոցային տնտեսությունների զարգացման ծրագրերի իրականացումը:

 

Չոջուք Մարջանլի (ադրբ.՝ Çocuq Mərcanlı), գյուղ է Ջեբրաիլի շրջանում։ Գյուղը գտնվում է արցախաադրբեջանական սահմանագծից 3 կմ արևելք։

 

Գյուղը 1994 թվականից մինչև 2016 թվականի ապրիլը գտնվում էր հակամարտ զորքերի շփման գոտում։ Ապրիլյան պատերազմի արդյունքում Ադրբեջանական զինուժը վերահսկողության տակ վերցրեց գյուղից 2,9 կմ հյուսիս-արևմուտքում գտնվող Վարազաթումբ (ադրբ.՝ Lələ Təpə) բարձունքը և ապահովեց գյուղի անվտանգությունը։ 2017 թվականին Ադրբեջանի կառավարությունը 2 մլն եվրո հատկացրեց գյուղը վերաբնակեցնելու համար։

 

Չոջուք Մարջանլին այժմ Ջեբրաիլի շրջանի միակ գյուղն է, որը փաստացի վերասկում է ադրբեջանական զինուժը։ Իլհամ Ալիևը այս ծրագրերով փորձում է արդարացնել մեկ դիրքի համար տված այդքան կորուստները, ներկայացնելով իբր առաջնագծին այդքան մոտ գտնվող գյուղում արդեն կարող են մարդիկ բնակվել, սակայն իրականում դրա հավանականությունը շատ քիչ է ու մոտակա ժամանակահատվածում ոչ մեկ այնտեղ չի բնակվի։

 

Աշոտ Ասատրյան