Ամերիկյան ռազմական ուժերը իրենց ներկայությունն են ապահովել Իրաքյան Քրդստանի եզդիաբնակ տարածաշրջան Շինգալում, մասնավորապես Սինջար լեռան վրա: Հունիսի 2-ից Չըլ Մելա դաշտավայրում և Սինջար լեռան վրա ԱՄՆ-ն տեղակայել է ռազմական ուժեր: Զորք է տեղակայել Սիրիային սահմանակից Ալ Դիբան և Ալ Չերիս գյուղերի մոտակայքում: Նինովայի անվտանգության խորհրդի նախագահ Հաշիմ Բիրիֆքանին ասել է, որ ամերիկյան ուժերի տեղակայումը տարածշրջանում բխում է խաղաղ բնակչության շահերից: Նա նաև նշել է , որ ամերիկյան ուժերը կմնան Սինջարում քանի դեռ չի վերացել հարևան երկրներից ռազմական գործողությունների հնարավորության սպառնալիքը:
Հաշիմ Բիրիֆքանին չի մանրամասնել թե կոնկրետ որ հարևանի մասին է խոսքը: