ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

«Առաջիկա օրերին Հայաստանը կշարունակի գտնվել ցիկլոնի ազդեցության գոտում, ինչը կպահպանվի մինչեւ ամսի 10-ը ներառյալ: Բայց այս ցիկլոնի առանձնահատկությունն այն է, որ հիմնականում ակտիվանալու է երեկոյան եւ գիշերային ժամերին:

 

Ցերեկային ժամերին հիմնականում կգերակշռի տաք, արեւային եղանակ, երեկոյան ժամերին պրոցեսը կզարգանա, աստիճանաբար կամպի, ամպրոպներ կսկսվեն: Շրջանների զգալի մասում կանխատեսվում են կարճատեւ անձրեւներ, առանձին հատվածներում չի բացառվում նաեւ կարկուտ»: