Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն, և այն տեղի է ունեցել ժողովրդական շարժման միջոցով: ՀՀ նոր իշխանությունը վայելում է հասարակական լայն աջակցություն, ինչն ընձեռում է առավել ինքնավստահ և անկախ գործելու հնարավորություն:
Անցած ավելի քան 2 տասնամյակների ընթացքում մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ իրողությունների ազդեցությամբ ձևավորվել էր արտաքին հարաբերությունների մի համակարգ, որում Հայաստանը համեմատաբար զգուշավոր քաղաքականություն էր վարում մի շարք երկրների հետ հարաբերություններում:
Այժմ ստեղծվել են օբյեկտիվ հնարավորություններ՝ եղած լավ որակի համագործակցությունն ավելի խորացնելու, ոչ միանշանակ դիտարկվող հարաբերությունները հնարավորինս բալանսավորելու համար. ընդ որում, նշվածը վերաբերում է նաև հարևան պետությունների հետ հարաբերություններին:
Կից նյութն՝ այստեղ