Հացադուլներին վերաբերվում եմ խիստ բացասական: Որևէ հացադուլ չեմ հիշում, որ հասած լինի դրական արդյունքի: Դրանցից մեկը՝ հաց բերողի հացադուլը ողբերգությամբ վերջացավ առանց դրական արդյունքի: Մնացածները՝ Րաֆիի, Պարույրի, Անդրեասի և այլոց հացադուլները ծաղրական հացադուլներ էին իրենց գովազդին ուղղված ու այդ քաղաքական քայլը արժեզրկող:
Իչո՞ւ սկսեց հացադուլը Չուքասզյան Գարեգինը: Պահանջները հիշում ենք: Ինչո՞ւ դադարեցրեց՝ չգիտենք: Ո՞ր պահանջն է կատարվել:
Առաջարկում եմ հացադուլները չնկատելու տալ, չլուսաբանել դրանք: Այդպիսով այդ անօգուտ ղալմաղալը կդառնա ոչ գրավիչ: