Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ 

 

 

«Վերջապես հրապարակեմ, ինքս ինձ հաղթահարեմ ։) այդ հարցազրույցից հետո ու սրա պատճառով՝ իմ կյանքում սկսվեց մի երկարատև մղձավանջ ։)դրանից հետո,ամեն գիշեր ներվային դողով դուրս էի գալիս պատշգամբ , նայում էի աստղերին ու ասում էի֊ ու դու թողնելու ես, որ սա մարսե՞ն, լո՞ւրջ ... նույնիսկ անուն չեմ տա, բայց գաղափարակից ու սիրելի մեկին էին ակնարկել թե բա֊ուզում ես ընկերուհուդ օրն ընկնե՞ս , զուսպ պահիր քեզ ։))) գիտե՞ք ինչու եմ ես Նիկոլենց ( այն թավշյա բեմին կանգնած ամեն մեկին) այդքան սիրում ու պաշտպանում , որովհետև, առաջին հերթին, իրենք լուծեցին իմ ու ինձ նմանների վրեժը ։))) արդարությունը երբեմն ուշանում է, բայց միշտ գալիս է ։) դա հիշեք։


Հ.գ. մեկ է, մի երկու հոգի կա, որոնցից 1000 տարի էլ անցնի, ես ինքս եմ վրեժ լուծելու, որովհետև կարող եք պայքարել, դեմ լինել, որքան կուզեք, բայց մարդու անձնական դաշտ մտնել չի կարելի , այ սրբապիղծներ ։) ոչինչ չի մոռացվում»։