Իրանի հետ միջուկային պայմանագրից ԱՄՆ դուրսգալուց հետո որոշակիորեն աճել է ԵՄ դերը' ինչպես այդ պայմանագրի շուրջ ընթացիկ զարգացումներում, այնպես էլ միջազգային հարաբերությունների մակարդակով: Միջուկային պայմանագրի շրջանակներում ԵՄ կարողանում է կառուցողական դիվանագիտություն վարել ինչպես ՌԴ և Իրանի հետ:
Կարծում եմ, Թրամփն այդուհանդերձ կգնա Իրանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման ճանապարհով, ինչի հարցում Վաշինգտոնի համար անչափ կարևոր է ԵՄ աջակցությունը: Ամենայն հավանականությամբ այդ աջակցությունը ժամանակի հարց է և պայմանավորված է այն հիմնահարցի կամ հիմնահարցերի «թիրախավորմամբ», որը կկարողանա համատեղել ԱՄՆ-ԵՄ շահերը:
Կարեն Վերանյան