«Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ, Գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

 Բանակում կադրային նոր փոփոխությունները, ինչպես Դավիթ Տոնոյանի նշանակումը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում,այնպես էլ Արտակ Դավթյանի նշանակումը ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնում, դրական եմ գնահատում: Բանակի ամենապատասխանատու պաշտոնները արժանիորեն վստահվել են բարձրակարգ և փորձառու զինվորականների, որոնք ստացել են բարձրագույն զինվորական կրթություն, սկսել են իրենց ծառայությունը բանակի ակունքներից և զբաղեցրել են պատասխանատու պաշտոններ համակարգում ։ 

Հավատացած եմ և համոզված, որ այլևս ոչ մի ծնող չի մտահոգվի հայոց բանակում ծառայող իր զավակի առողջության և անվտանգության համար, չի ուղարկի բանակ ոչ՛ սնունդ, ոչ՛ հիգիենիկ պարագաներ,ոչ՛ հագուստ ու կոշիկ։ 
Շնորհավորում եմ նորանշանակ բարձր պաշտոնյա զինվորականներին և, որպես բանակի գեներալ, մաղթում՝ արժանի՛ եղեք այդ վստահությանը ձեր անմնացորդ ու նվիրված ծառայությամբ:

 

Գեներալ-լեյտենանտ՝ Գագիկ Մելքոնյան