Իմ խորին համոզմամբ անթույլատրելի է որևէ դատարանի պարտադրել արդարադատություն իրականացնել:

Պարտադրված արդարադատությունը, անկախ նրանից, թե ում կողմից է, ուղղակիորեն կործանարար կլինի պետության ու հասարակության համար:

Այսօր պահանջվում է արդարադատություն իրականացնել այն դատարաններից, որոնք 20 տարի գտնվել են գործադիր իշխանության մամլիչի տակ՝ կորցնելով թե՛ մասնագիտական խիղճը, թե՛ սեփական անկախությունը, և թե՛ արդարադատություն իրականացնելու բոլոր ռեսուրսները:

Այդ դատարաններից պահանջվում է այժմ էլ հլու հնազանդ ծառայել նոր իշխանությանը՝ չունենալով սեփական դեմք, սեփական կարծիք և ինքնուրույնություն:

Վե՛րջ տվեք: Ցանկանու՞մ եք արդարադատություն: Ուրեմն հեռացրեք դատական համակարգի կոռումպացված դատավորներին, դատական համակարգ բերեք պրոֆեսիոնալ, անկաշառ ու բարեխիղճ մարդկանց, և համակարգը դարձրեք բառիս բուն իմաստով անկախ՝ առանց որևէ մեկի միջամտության հնարավորության:

Վրաստանում, օրինակ, նոր դատական համակարգը կառուցեցին բոլորովին նոր մարդկանցով և հաջողեցին…

Վաստահ եմ՝ այդ պայմաններում դատական համակարգը կգործի ինքնուրույն, առանց պարտադրանքի, և կիրականացնի իսկապես արդարադատություն:

Որքան հիշում եմ, այս փոփոխությունների պատճառներից մեկն էլ կոռուպացված դատական համակարգի գոյությունն էր:

Իմ պատկերացմամբ, նոր Հայաստանում անգամ եթե հորեղբորս որդին էլ լինի, հանցանք կատարելու դեպքում պետք է պատասխանատվության ենթարկվի:

Թե՞ մենք այլ բանի համար էինք հավաքվել…

 

Նորայր Նորիկյան