Վարչապետները, նախարարները, պետերը և տնօրենները բոլորը կգան ու կգնան, սակայն պետությունն է, որ հավերժ մնալու է, իհարկե անխելք մարդկանց ձեռքում հայտնվելուց հետո պետությունը ևս կգնա ու ու այլևս չի վերադառնա։

 

Իսկ պետության հիմնական զարգացման ճանապարհը փակում է տարբեր փոփոխությունները կառավարական կազմից։ Հեղափոխությունը որքան լավ կողմեր ունի նույն այդքան էլ վատը ունի, քանի որ պետության ղեկավարի փոփոխությունը երկրին մի քանի տարի հետ է գցում։ Հեղափոխություն կատարող ժողովուրդը պետք է շատ լավ գիտակցի դա ու միայն դրանից հետո կատարի իր քայլը դեպի հեղափոխություն։

 

Եթե չի հաջողվել նախկին իշխանություններին բացատրել, որպեսզի օրենքով կառավարեն և զարգացնեն պետությունը և եթե ժողովուրդը պատրաստ է նրանց նորով փոխարինելուն ուրեմն պետք է պատրաստ լինի, որ այն հարցերը, որոնք նախկին իշխանությունը կարող էր լուծել մեկ օրում, այժմ լուծվելու են 1 տարուց։

 

Շատ բարդ է արդեն աշխատող համակարգը վերցնել ու փոխել, շատ դժվար է մաքրել ու ձևափոխել անհնարին թվացող երևույթները։

 

Այո, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո մեր երկիրը հետ է գնացել, որպեսզի նոր թափով առաջ գնա ու դա պետք է հասկանան և նոր կառավարության անդամները և ժողովրդի մեծամասնությունը։

 

Աշոտ Ասատրյան