ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրել է.

«Այս բացառիկ պապիկը Վոլոդյա Հովհաննիսյանն է, (ազգանվան համընկնումը զուտ պատահականություն է), իր ողջ կյանքում այս բացառիկ մարդուն ասել են Թռչուն։

 

Ինքն էլ, որ ներկայանում է՝ սիրով իր անունը նշում է որպես Թռչուն։ Եվ այսպես՝ Թռչուն պապիկը 86 տարեկան է, 80 տարեկանում բարձրացել է բիբլիական Արարատի գագաթը։

Այս պահին էլ առույգ է ու կենսախինդ։ Թռչուն անունն էլ մնացել է իր ողջ կյանքում փոստատար աշխատելուց, օրական 30 կմ քայլել է։

Պապիկը կարոտում է օտար ափերում ապրող թոռներին։ Իր խոսքերն ու կանխատեսումները պայծառատեսություն էին, քանի որ անցավ երկու-երեք շաբաթ և ամեն ինչ իրականացավ, իսկ իր մեղրը ուղղակի անմահական էր»։