Վենեսուելայի հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսը իշխանության եկավ 1998 թվականին, կառուցելով իր նախընտրական ծրագիրը օլիգարխիայի և քրեական տարրերի դեմ ագրեսիվ պայքարի, խոսքի և իրավունքների ազատության, տնտեսական ռեֆորմների, աղքատության վերացման և այլ բարձր արժեքների վրա։ Նորընտիր նախագահի ծրագրին կողմ քվեարկեց բնակչության 88 %֊ը։ Վայելելով ժողովրդի անվերապահ վստահությունը, Չավեսը պաշտոններ տվեց այն մարդկանց, ում վստահում էր, ով իր հետ անցել էր պայքարի ճանապարհով։ Սա որոշակի դժգոհություն առաջացրեց որոշ մասսաներում, քանի որ նշված անձինք չունեին փորձ պետական կառավարման համակարգում։ Նաև կային մեղադրանքներ ֆավորիտիզմի մեջ, քանի որ նշանակումների ժամանակ հաշվի էին առնվում բացառապես անձնական հարաբերությունները և ոչ մասնագիտական ունակությունները։
Չավեսի կառավարման շուրջ 15 տարիների արդյունքում Վենեսուելան ըստ Transparency International֊ի կոռուպցիայի ընկալման համաթվով 165֊րդ տեղում էր (174֊ից)։ Կրիմինալը աճեց շուրջ 20 անգամ, գները՝ միջինում 9 անգամ, 2009֊ին Reporters without borders-ի գնահատականով՝ ռեգիոնի ամենավատ ցուցանիշներ ունեցող երկիր,
2011֊ին Freedom House-ի որակմամբ Վենեսուելան անազատ երկիր էր։
Ասածս այն է, որ միայն ցանկությունն ու ժողովրդի վստահությունը շատ քիչ է արդյունքի հասնելու համար։ Պետք է նաև կարող լինես և կարող լինի քո թիմը։ Հույս ունենանք որ մեզ մոտ այլ պատկեր կլինի։
Հ.Գ. Ստոպ֊կադրը 《Aló presidente》հեռուստածրագրից, որում նախագահ Չավեսը ամեն կիրակի ուղղիղ եթերում շփվում էր ժողովրդի հետ, ներկայացնում անելիքներն ու պատասխանում հարցերին։