Սոչիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ փաստացի ամենալեգիտիմ ղեկավարը Նիկոլ Փաշինյանն էր, ով մնացած ներկաներից ամենակարճն էր կառավարում երկիրը, սակայն ամենավստահն էր իր իշխանության վրա: Սա էր պատճառը, որ ներկա գտնվող ղեկավարները առանձնահատուկ հարգանքով էին շփվում Փաշինյանի հետ, Բելառուսի նախագահը նույնիսկ իր անթաքույց հիացմունքն էր հայտնում: Այդ հիացմունքը իրականում ոչ այնքան Փաշինյանն էր, որքան հայ ժողովրդինը:
Հավաքված ղեկավարները պարզապես սարսափում էին այն մտքից, որ իրենց հետ մեկ դահլիճում նստած Հայաստանի վարչապետի թիկունքին մի ամբողջ ազգ է կանգնած: Դրանից հետո ոչ մեկ չէր համարձակվելու որևէ թթու կամ կծու խոսք ասեր, որևէ մեկը չէր փորձելու պահանջների լեզվով խոսեր ու որևէ մեկը չէր համարձակվելու բարձր դիրքերից հանդես գալ: Փաստենք, որ Նիկոլ Փաշինյանը, ժողովրդի օգնությամբ հաստատեց իր դիրքերը ԵԱՏՄ հանդիպման շրջանակներում: Առջևում դեռ շատ կարևոր հանդիպումներ ունենք:
Աշոտ Ասատրյան