Բաղադրիչներ
- ալյուր - 125 գ
- ձու - 4 հատ
- շաքարավազ - 125 գ
- շաքարի փոշի - 50 գ
- ելակ - 150 գ
- վանիլին - 1 պտղունց
Պատրաստման եղանակը
Ձվերը շատ լավ հարում ենք և կամաց-կամաց ավելացնում շաքարավազը, վանիլինն ու ալյուրը:
Խմորը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում 15-20 րոպե:
Պատրաստի խմորը յուղաթղթով հանդերձ փաթաթում ենք՝ ծայրը դեպի ներքև: Վրան փաթաթում ենք սրբիչ և թողնում՝ հովանա: Որոշ ժամանակ անց հանում ենք սրբիչն ու յուղաթուղթը:

Ելակը բլենդերով հարում ենք (ցանկության դեպքում կարող ենք մի փոքր ինվերտային օշարակ պատրաստել և խառնել ելակին:
Ելակը լցնում ենք բիսկվիթի մեջ և կրկին զգուշությամբ փաթաթում: Վրան շաքարի փոշի ենք ցանում, զարդարում ելակով և մատուցում:
Ելակով ռուլետ, որը արժե վայելել մեկ բաժակ սուրճով։