Ադրբեջանի ռազմական և դիվանագիտական ղեկավարությունն այս պահի դրությամբ արդեն ուղիղ ձևով պատասխանել է Ն. Փաշինյանի՝ ԼՂ հակամարտության բանակցային ձևաչափի վերաբերյալ հայտարարությանը։
ԱԳ-ն արձագանքել էր փոխնախարարի մակարդակով՝ նշելով, որ ձևաչափը փոփոխության ենթակա չէ և այն հաստատված է ԵԱՀԿ շրջանակում։
Բայց ավելի ուշագրավ է պաշտպանության նախարարության արձագանքը։ Այսօր Զաքիր Հասանովի գլխավորած ՊՆ խորհրդակցության վերաբերյալ մամուլի խորհրդակցության տեքստում ընդգծվում է. «Գեներալ-գնդապետ Զ. Հասանովը անդրադարձել է նաև Հայաստանում իշխանափոխությանն ու այդ երկրի տաբեր բարձրաստիճան այրերի, այդ թվում՝ նոր վարչապետի՝ հակամարտության վերաբերյալ «անպատասխանատու» ելույթներին։ Պաշտպանության նախարարը, նախազգուշացնելով Հայաստանը ռազմաքաղաքական ղեկավարությանը, հայտնել է, որ թշնամու նմանատիպ գործողություններն անընդունելի են, և Ադրբեջանի բանակն ամբողջությամբ պատրաստ է լայնամասշտաբ ռազմական գործողությունների»։
Հ.Գ. Երբեք կողմ չեմ եղել ադրբեջանական քարոզչության ուղիղ թարգմանությանն ու մեզ մոտ տարածմանը։ Բայց այս հայտարարություններն այս պահի դրությամբ ուղղակի պետք է ֆիքսել։