Ինչքան էլ պարոն Շարմազանովը պնդի, որ ՀՀԿ-ն այժմ ընդդիմություն է, և մնացած կուսակցություններն էլ ընդունեն այդ փաստը, միևնույն է, այն իրավաբանորեն ընդդիմություն համարվել չի կարող: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրության արդյունքով մանդատների ընդհանուր թվի ոչ պակաս, քան 54 տոկոսը ստացած կուսակցության ստեղծած խմբակցությունը համարվում է կառավարող, իսկ մյուս խմբակցությունները՝ ընդդիմադիր: Հայտնի է, որ ՀՀԿ-ն ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքում ժողովրդի միակ ներկայացուցչական մարմնում՝ Ազգային ժողովում, ստացել է 58 մանդատ, իսկ այսօրվա կազմավորվող կառավարության վերաբերյալ հուշագիր ստորագրված չէ:
Այնպես որ, հանրապետականները ճիշտ կանեն՝ շարունակ չպնդեն, որ իրենք հանդիսանում են ընդդիմություն, հակառակ պարագայում կարող են խնդիրներ ունենալ նաև ՀՀ սահմանադրության 104-րդ հոդվածի կարգավորման հետ, որի համաձայն՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալներից ընդամենը մեկն է ընտրվում ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից: Այսօր ՀՀԿ-ի կազմից ընտրված է ԱԺ նախագահի 2 (երկու) տեղակալ:
Կրկնվեմ. քանի դեռ արտահերթ ընտրություններ չեն կազմակերպվել, ՀՀ-ում ավարտված հեղափոխության մասին խոսելը, գոնե իրավաբանորեն, ճիշտ չէ: